Մրցույթի բոլոր ժամանակների հաղթողները
Մրցույթի գոյության 13 տարիների ընթացքում (տարիքային երկու խմբերը միասին վերցրած) 16 մասնակցի է հաջողվել արժանանալ հաղթողի կոչմանը։
Ընդ որում, 1 մասնակցի տարիքային տարբեր խմբերում հաջողվել է հաղթել մրցույթը երեք անգամ (Էդգար Մխիթարյան), 6 մասնակցի էլ՝ 2 անգամ (Ալեքսանդր Հարությունյան, Ալեքսանդր Տոնիկյան, Անդրեյ Կուրբետ, Ալեքս Գեւորգյան, Սյուզաննա Աղամալյան,Մերի Առակյան):
Հետաքրքիր է, որ այս պահի դրությամբ աղջիկների եւ տղաների «հակամարտությունը» հավասար է — 8 աղջիկ եւ 8 տղա։

