Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը կմեկնարկի մայիսի 12-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը: Մասնակիցներն առավոտյան հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին՝ այցելելով Կոմիտասի անվան պանթեոն, որից հետո տեղի կունենա ելույթների հերթականության վիճակահանությունը: Պատանի ստեղծագործողներն ավանդույթի համաձայն՝ կբաժանվեն տարիքային երկու խմբի, իսկ մրցույթը նախորդ տարվա պես, կանցկացվի
երկու փուլով:

Կրտսեր խումբ — մինչև 13 տարեկան, (ծնված 01.01.2013 թ.-ից հետո)
Ավագ խումբ — 14-ից 18 տարեկան: (ծնված 01.01.2008 թ.-ից 31.12.2012 թ.)

• 60 000 ՀՀ դրամ
• Մրցույթի անվանական գավաթ
• Խրախուսական նվերներ
• Պատվոգիր
• Աշտարակ քաղաքում կայանալիք միասնական համերգի մասնակցություն

• 75 000 ՀՀ դրամ
• Մրցույթի անվանական գավաթ
• Խրախուսական նվերներ
• Պատվոգիր
Աշտարակ քաղաքում կայանալիք միասնական համերգի մասնակցություն
• Ստեղծագործության հիման վրա խորեոգրաֆիկ պատկերի բեմադրում

• 50 000 ՀՀ դրամ
• Մրցույթի անվանական գավաթ
• Խրախուսական նվերներ
• Պատվոգիր
Աշտարակ քաղաքում կայանալիք միասնական համերգի մասնակցություն

Մրցանակային հորիզոնականներ չզբաղեցրած մասնակիցներ
• Խրախուսական նվերներ
• Պատվոգիր

 Ժյուրիի որոշմամբ՝ Աշտարակում կայանալիք համերգին կարող են մասնակցել նաեւ մրցույթում մրցանակային հորիզոնականներ չզբաղեցրած մասնակիցները:
 Մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները կստանան դրամական

պարգևներ.

• I հորիզոնական զբաղեցրած ուսուցչի հոնորար – 120 000 ՀՀ դրամ
• II հորիզոնական զբաղեցրած ուսուցչի հոնորար – 100 000 ՀՀ դրամ
• III հորիզանական զբաղեցրած ուսուցչի հոնորար – 80 000 ՀՀ դրամ


Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թ. մայիսի 10-ն է: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մրցույթի էլեկտրոնային հասցեին (competition@mirzoyan.am)՝ կցելով անձնագրի պատճենը, հայտաձևը, մեկ որակյալ լուսանկար, ինչպես նաև ստեղծագործությունների նոտաները (կարող է լինել նաև ձեռագիր (ընթեռնելի) տարբերակով) կամ գրանցվել մրցույթին` ստորև նշված առցանց տարբերակով: Հայտն ուղարկելուց հետո Դուք կստանաք հաստատող նամակ: 24 ժամվա ընթացքում չստանալու դեպքում խնդրում եք կապ հաստատել 055 07 07 80 հեռախոսահամարով:

Գումարները ներառում են Հայաստանի Հանրապետությունում գործող հարկերը:

Ներբեռնել հայտաձեվը