Երկար տարիներ Էդվարդ Միրզոյանի գլխավոր նպատակներից մեկն եղել է երեխաների մշակութային դաստիարակությունը, նրանց ոգևորելն ու խրախուսելը, ուստի պատահական չէր, որ ստեղծվեց հենց նրա անունը կրող՝ պատանի կոմպոզիտորներին նվիրված տոն: Կարևոր էր ստեղծել մանկապատանեկան կոմպոզիտորական մրցույթ-նախագիծ, որը կիրականանար կոմպոզիտորների միության հյուրընկալ պատերի ներսում, կմիավորեր հայ կոմպոզիտորական արվեստի ներկա ու ապագա սերունդներին, կստեղծեր հարթակ, դաշտ, հնարավորություն պատանիների համար դրսևորվելու ու ներկայացնելու սեփական արվեստը, նախագիծ, որտեղ առաջնային տեղում պիտի լիներ երեխայի նուրբ հոգեբանությունը, նրան աջակցելը:
2014 թվականից ի վեր՝ այս ամենն իրականություն է…