Ե՛վ հպարտ եմ, և՛ ուրախ, որ անցկացվում է Էդվարդ Միրզոյանի անունը կրող մրցույթը: Այս նախագիծը շատ կարևոր է և անհրաժեշտ է պատանի կոմպոզիտորների համար: Մցույթը խորհրդանշական է նաև այն իմաստով, որ հիմքում նաև երեխաների մշակութային դաստիարակությունն է, ինչը երկար տարիներ եղել է Էդվարդ Միրզոյանի գլխավոր նպատակներից
մեկը: Վստահ կարելի է ասել՝ նախագիծը հաջողված է և արդարացրել է
բոլորիս սպասելիքները:

Ելենա Միրզոյան
Էդվարդ Միրզոյանի այրին

A title

Image Box text

A title

Image Box text

Մրցույթի երկարամյա գոյությունը նշանակում է ավանդույթը ստեղծված է, ինչի առիթով պետք է շնորհակալություն հայտնել Արամ Սաթյանին և Էդմոնդ Մակարյանին: Տարբեր տարիներին լինելով ժյուրիի կազմում, նկատել եմ, թե ինչպես են երեխաները պատրաստվում, ինչ մեծ հետաքրքրություն կա նրանց շրջանում, և դա իսկապես տոնի է նման: Բացի նրանից, որ մրցույթն անցկացվում է մայիս ամսին ի նշան Էդվարդ Միրզոյանի ծննդյան, նաև այն գարնան իմաստով է նպատակային, քանի որ պատանի կոմպոզիտորները մեր երաժշտության գարունն են:

Լևոն Չաուշյան
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր

Շատ ուրախալի է, որ անցկացվում է Էդվարդ Միրզոյանի անվան միջոցառում՝ նվիրված երեխաներին: Ես շատ եմ սիրում մեր փոքրիկներին, պաշտում եմ: Ուզում եմ, որ երեխաներն ուսումնասիրեն անցյալը, լիցքավորվեն իրենց նախասիրություններով ու քայլեն իրենց ընտրած լուսավոր ճանապարհով: 
Լավ է, որ կա նմանատիպ հարթակ, որտեղ մենք տեսնում ենք մեր հայ ազգի նոր սերնդի երաժշտական ներուժը, ազգ, որը բազմաթիվ հանճարներ է տվել: 
 
Ստեփան Շաքարյան
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր

A title

Image Box text

A title

Image Box text

Առիթ ունեցել եմ ներկա լինելու մրցույթին, որտեղ մասնակցում էին հիանալի պատանիներ: Դա իսկապես տոնական օր էր թե՛ մասնակիցների, թե՛ նրանց շրջապատող երաժշտասերների, ինչու ոչ՝ նաև մասնագետների համար: 
Հուսով եմ, որ մրցույթում ունեցծ հաջողությունները պատանիների համար կարևոր նշանակություն կունենան և կնպաստեն, որպեսզի նրանք հաջորդիվ ավելի լավ աշխատեն և լինեն նվիրյալը երաժշտական նվիրական գաղափարների:
 
Տիգրան Մանսուրյան
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր
Ընդհանրապես ես մրցույթների կողմնակից չեմ, բայց Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթն ընդունեք որպես հրաշալի հնարավորություն՝ տեսնելու մեր ապագան: Այն, ինչ ես լսում եմ, այն, ինչ զգում եմ մրցույթի շրջանակներում, ինձ հույս է ներշնչում, որ մեր երաժշտությունն ապագա ունի:
 
Մարտին Վարդազարյան
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր

A title

Image Box text

A title

Image Box text

Սա իսկապես հոյակապ նախաձեռնություն է ստեղծել Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթ: Պետք է ասեմ, որ մասնակցում են հիանալի երեխաներ: Ես ուղղակի հիացած եմ նրանց ստեղծագործություններո,վ նրանց մաքորությամբ, նրանց ձգտումներով, նրանց ազգային շնչով:
Կարողանալ ստեղծագործել…երաժշտություն գրելու ձիրք ունենալ…
Դա իսկապես մեծ պատասխանատվություն է և հնարավորություն շատ բան փոխելու աշխարհում՝ դարձնելով այն ավելի բարի ու սիրով լի: Իմ սիրելի երիտասարդ բարեկամներ՝ Միրզոյանի անվան մրցույթի մասնակիցներ, մաղթում եմ, որ միշտ մնաք հավատարիմ ձեր կոչմանը՝ լինելու ազնիվ մարդ և արվեստագետ ու դառնաք հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն շարունակողները: Վստահ եմ, որ Միրզոյանական մրցույթը եղել է և կլինի այն փարոսը, որը կօգնի ձեզ իրականացնել այս ամենը:
 
Էդգար Գյանջումյան
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր