Նորություններ

Այցելություն Սուրբ Մարիանե եկեղեցի

Աշտարակում կայացած համերգից հետո Միրզոյանականներին Սուրբ Մարիանե եկեղեցում ընդունեց եկեղեցու հոգևոր առաջնորդ Տ.Հովել քահանա Օհանյանը, ով մեծագույն սիրով զրուցեց երեխաների հետ բարձրագույն արժեքների, այդ թվում՝ հայրենիքի, ընտանիքի, Աստծո հանդեպ մեծ սիրո մասին: Ավարտին միասնական աղոթքից հետո Միրզոյանականները Տ.Հովելի կողմից ստացան օրհնություն:

Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցին հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցին:

Սուրբ Մարիանե եկեղեցին գտնվում է Աշտարակ քաղաքում, կառուցվել է 1281 թվականին՝ դարչնագույն սրբատաշ տուֆից: 1838-ին կառուցվել է զանգակատունը: