Նորություններ

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթի Ժյուրիի կազմը

Միրզոյանական 13-րդ մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են՝
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալակիր, ԵՊԿ պրոֆեսոր, կոմպոզիտոր ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ:  

ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալակիր, կոմպոզիտոր ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի մշակույթի պատվավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Վոկալ տեսական ֆակուլտետի դեկան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր ՌՈՒԲԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր ԷԴՈՒԱՐԴ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ջազփոփ  բաժնի ղեկավար,ԵՊԿ պրոֆեսոր, կոմպոզիտոր  ՆԱՐԻՆԵ ԶԱՐԻՖՅԱՆ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, երաժշտագետ ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր ԷԴՄՈՆԴ ՄԱԿԱՐՅԱՆ։