1 ՕՐ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի մրցանակակիրները շարունակում են մարզային համերգաշարը:
Լոռու մարզի Վանաձոր քաղաքից հետո հաջորդ համերգային կանգառը Արարատի մարզն էր: Պատանի կոմպոզիտորները ելույթ ունեցան հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Արտաշատ համայնքի Բերքանուշի մշակույթի տանը: Համերգին բացի այս տարվա մրցանակակիրներից, մասնակցեցին նաև նախորդ տարվա հաղթողներ Հայկ Ջուլհակյանն ու Էդգար Մխիթարյանը:
Նշենք, որ նմանօրինակ նախաձեռնությունները յուրատեսակ կապ են ձևավորում Երևանում ապրող և ստեղծագործող պատանի կոմպոզիտորների և մարզերում բնակվող իրենց հասակակից երաժիշտ կատարողների միջև: Մարզային համերգների շնորհիվ պատանիների ստեղծագործությունները հասանելի են դառնում նաև մարզային ունկնդրին:
Գեղանուշ բնակավայրի լեփ-լեցուն դահլիճում կայացած համերգին հաջորդեց այցելություն Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, որից հետո երեխաները ուղևորվեցին Խոր Վիրապ: