Միրզոյանականները Վանաձորում
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթի մրցանակակիրները մայիսի 20-ին ուղևորվեցին Վանաձոր քաղաք, որտեղ Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում նախատեսվում էր Միրզոյանականների համերգը: Նախքան համերգի մեկնարկը, Վանաձորի համայնքապետարանի կրթության և մշակույթի բաժնի աշխատակիցները բարձր գնահատեցին նախաձեռնությունը: Իր հերթին դպրոցի տնօրեն Սուսաննա Հարությունյանն էլ իր հերթին կարևորեց նմանօրինակ նախաձեռնությունը մարզային դպրոցներում հասանելի դարձնելու գաղափարը:
Շուրջ 1 ժամ տևաց գեղեցիկ համերգն ավարտվեց երկար ծափողջույններով:
Շուրջ 1 ժամ տևաց գեղեցիկ համերգն ավարտվեց երկար ծափողջույններով: