Նորություններ

Սյուզաննա Աղամալյանն ու Արմեն Հովհաննիսյանը՝ Միրզոյանական 12-րդ մրցույթի հաղթողներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամի և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը հատեց իր եզրագիծը: Մայիսի 12-17-ը կայացած կոմպոզիտորական ստուգետեսն այս տարի համախմբել էր թվով 20 հայազգի պատանի կոմպոզոտրի, ովքեր բաժանվել էին տարիքային երկու խմբի: Ավագ խմբում հաղթողի կոչմանն է արժանացել Սյուզաննա Աղամալյանը (դաս.՝ Նաիրա Դիվանյան), իսկ Կրտսեր խմբում՝ Արմեն Հովհաննիսյանը: Մրցույթի հաղթողների անունները հայատարվել է միջոցառման վերջում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դաինելյանի և Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի կողմից, ովքեր էլ առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներին են հանձնել մրցանակները:
      Ավագ խմբում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Արտաշես Մոսիկյանը (դաս.՝ Արփինե Կալինինա), իսկ երրորդ հորիզոնականը կիսվել է երկու մասնակցի՝ Գարիկ Հարությունյանի (դաս.՝ Աշոտ Ղազարյան) և Արամ Ասմանգուլյանի (դաս.՝ Արմենուհի Կարապետյան) միջև: Կրտսեր խմբում և՛ երկրորդ, և՛ երրորդ հորիզոնականների արժանացել են երկուական մասնակից. երկրորդ հորիզոնական՝ Գագիկ Ավետիսյան (դաս.՝ Արմենուհի Կարապետյան), Ադրիանա Շահինյան, իսկ երրորդ հորիզոնական՝ Մոնթե Միքայելյան (դաս.՝ Նելլի  Մնացականյան), Արթուր Գրիգորյան (դաս.՝ Արփինե Կալինինա): Խրախուսական պատվոգրի է արժանացել մրցույթի ամենակրտսեր մասնակիցը՝ Յուրի Ավագյանը:
      Նշենք՝ բոլոր մասնակիցները պարգևատրվել են խրախուսական նվերներով, պատվոգրերով, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև մրցույթի անվանական գավաթներով և դրամական պարգևներով: Դրամական պարգևների են արժանացել նաև մրցանակակիրների ուսուցիչները:
      Երեկոյաի ընթացքում «Գարունդ հայերեն է գալիս»՝ Համո Սահյանի խոսքերով գրված ստեղծագործության կատարմամբ մասնակիցներին են ողջունել Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի սաները՝ երգի հեղինակի՝ անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի ղեկավարությամբ:
      Հավելենք, որ մրցույթի մրցանակակիրները մայիսի 20-ին՝ Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում հանդես կգան մեծ համերգով, որով էլ կեզրափակվի Միրզոյանական 12-րդ տոնը:

Փառատոնի ֆոտոշարքը՝ այստեղ: