«Մրցույթի մասնակցության հայտը կարելի է գրանցել մի քանի տարբերակով
Հարգելի՛ պատանի կոմպոզիտոր:
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
✅ ՀԱՅՏԱՁԵՎ
✅ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՏԱՆԵՐԸ
✅ ԱՆՁՆԱԳՐԻ / ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՊԱՏՃԵՆԸ
✅ ՄԵԿ ՈՐԱԿՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Տեղեկացնում ենք, որ Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ մասնակցության հայտը կարելի է գրանցել մի քանի տարբերակով
🔹 առցանց տարբերակով՝ անցնելով մրցույթի պաշտոնական կայքի «ԱՌՑԱՆՑ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ» հղումով ➡️ «ԱՌՑԱՆՑ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ» լրացնելով բաց թողնված համապատասխան դաշտերը: Այս դեպքում անհրաժեշտ չի լինի առանձին կցել նաև ՀԱՅՏԱՁԵՎԸ (առցանց գրանցումը ինքնին ծառայում է որպես հայտաձև)
🔹 Էլեկտրոնային փոստի միջոցով՝ անհրաժեշտ փաստաթղթերը/նյութերն ուղարկելով competition@mirzoyan.am էլեկտրոնային հասցեին:
🔹 կամ անհրաժեշտ փաստաթղթերը/նյութերը բերել Հայաստանի կոմպոզիտորների միություն /Դ.Դեմիճյան 25/՝ ամեն աշխատանքային օր, ժամը 11:00-16:00
Հայտաձևը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով ➡️ Հայտաձև
❗️ Ցանկացած տարբերակով հայտը գրանցելու դեպքում Դուք կստանաք Ձեր կողմից նշված էլեկտրոնային հասցեին ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏՈՂ նամակ: Եթե 24 ժամվա ընթացքում Դուք նամակը չեք ստանում, ապա խնդրում ենք կապ հաստատել՝ զանգահարելով 055070780 հեռախոսահամարին կամ գրել մրցույթի պաշտոնական ֆեյսբուքյան էջին:
📄 Մասնակցի ստեղծագործությունների նոտաները կարող են լինել նաև ձեռագիր (ընթեռնելի) տարբերակով
❌ Մրցույթին մասնակցության վճար չկա
☑️ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՄԱՅԻՍԻ 10-ն Է: