Նորություններ

Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում ներկայացվեց «Երեխաները երեխաներին ժողովածուն»

Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում ներկայացվեց «Երեխաները երեխաներին» ժողովածուն՝ նպատակ ունենալով հանրահռչակելու և երաժշտական, արվեստի դպրոցներում ավելի հասանելի դարձնելու պատանի կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով ելույթ ունեցան Միրզոյանական մրցույթի մրցանակակիրներից Գագիկ Ավետիսյանը (դաս.՝ Արմենուհի Կարապետյան), Սյուզաննա Աղամալյանը (դաս.՝ Նաիրա Դիվանյան), Հայկ Ջուլհակյանը, Արտաշես Մոսիկյանը (դաս.՝ Արփինե Կալինինա): Ի դեպ, ելույթ ունեցավ նաև պատանի կոմպոզիտոր Լիանա Մազմանյանը, ով սովորում է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի՝ կոմպոզիտոր Արփինե Կալինինայի ստեղծագործական դասարանում:
Միջոցառումը վարեց ՀԿՄ անդամ, երաժշտագետ Նարինե Ավետիսյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը, ՀԿՄ համերգային-կազմակերպչական բաժնի ղեկավար Էդմոնդ Մակարյանը,կոմպոզիտոր Արփինե Կալինինան, դպրոցի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը: Վերջինս բարձր գնահատեց հրատարակված ժողովածուի դերն ու նշանակությունը հայ երաշտարվեստի իրականության մեջ և հույս հայտնեց, որ դպրոցի դաշնամուրային բաժնի ուսուցիչները իրենց սաներին կօգնեն, որպեսզի ժողովածուում տեղ գտած ստեղծագործությունները հնչեն պատանի դաշնակահարների կատարմամբ: