Նորություններ

«Երեխաները՝ երեխաներին» ժողովածուն արդեն իրականություն է

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ,
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ 2024
թվականին հրատարակվել է «Երեխաները՝ երեխաներին» ժողովածուն,
որտեղ ներկայացված են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի
կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթի վերջին երկու
տարիների մրցանակակիրների՝ Արիանա Ավետիսյանի, Գագիկ
Ավետիսյանի, Վիլյամ Չիլինգարյանի, Արտաշես Մոսիկյանի, Հայկ
Ջուլհակյանի, Արեն Աբգարյանի, Էրիկա Մարկոսյանի, Վիկտորյա
Ուլիխանյանի, Գայանե Մխչյանի, Սյուզաննա Աղամալյանի, Էդգար
Մխիթարյանի, Ալեքս Գեւորգյանի դաշնամուրային
ստեղծագործությունները: Ժողովածուում ընդգրկվել է նաեւ
Միրզոյանական առաջին մրցույթի հաղթող Ալեքսանդր Հարությունյանի
«Ծաղրածուների կառնավալ» ստեղծագործությունը:
Նշենք, որ այս ժողովածուն, որը լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍ նախարարության
«Երաժշտական եւ արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական
գրականության մշակում եւ հրատարակում» ծրագրի շրջանակներում, իր
տեսակի մեջ առաջինն է հայ իրականության մեջ:
«Երեխաները՝ երեխաներին» ժողովածուն «Արմյուզիք»
հրատարակչության կողմից: