«Երեխաները երեխաներին» ժողովածուի շնորհանդեսը՝ հունվարի 16-ին
Արդեն պատրաստ է «Երեխաները Երեխաներին» ժողովածուն, որն իր ձևաչափով առաջինն է հայ իրականության մեջ: Այս ժողովածուում, որի շնորհանդեսը նախատեսված է հունվարի 16-ին՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, ընդգրկվել են Միրզոյանական մրցույթի նախորդ երկու տարիների մրցանակակիրների* դաշնամուրային ստեղծագործությունները:
Շնորհանդեսի բանախոսներն են լինելու՝
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը
Էդվարդ Միրզոյան մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը
Ժողովածուի շնորհանդեսն իրենց կատարումներով կզարդարեն նախորդ մրցույթի հաղթողներ Հայկ Ջուլհակյանն ու Էդգար Մխիթարյանը:
* Ժողովածուում ընդգրկված են՝
- Արիանա Ավետիսյան
- Գագիկ Ավետիսյան
- Վիլյամ Չիլինգարյան
- Արտաշես Մոսիկյան
- Հայկ Ջուլհակյան
- Արեն Աբգարյան
- Էրիկա Մարկոսյան
- Վիկտորյա Ուլիխանյան
- Գայանե Մխչյան
- Սյուզաննա Աղամալյան
- Էդգար Մխիթարյան
- Ալեքս Գևորգյան
- Ալեքսանդր Հարությունյան
Ի դեպ, այդ օրը ժողովածուում ընդգրկված բոլոր հեղինակները կստանան ժողովածուի իրենց օրինակները