Նորություններ

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթի
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 11-15 Երևանում  կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը:
Միրզոյանական մրցույթին այս տարի իրավունք են ստացել մասնակցելու թվով 16 հայազգի պատանի ստեղծագործող Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանի Դաշնությունից: Կրտսեր խմբում հանդես կգան Ալեն Օգանեսովը, Արիանա Ավետիսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Գագիկ Ավետիսյանը, Էրիկ Ավագյանը, Հայկ Ջուլհակյանը, Նարեկ Դաինել Շուբինը, Վիլյամ Չիլինգարյանը, իսկ Ավագ խմբում՝ Արեն Աբգարյանը, Գայանե Մխչյանը, Գարիկ Հարությունյանը, Էդգար Մխիթարյանը, Մարիա Հովսեփյանը, Սիրարփի Գաբրիելյանը, Սյուզաննա Աղամալյանը և Վիկտորյա Ուլիխանյանը: 
Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված են՝
⦁ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, Միրզոյանական մրցույթի ժյուրիի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալակիր, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, 
⦁ ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալակիր կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը,
⦁ ՀՀ արվեստի վաստակվոր գործիչ,Երևանի մշակույթի պատվավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Վոկալ տեսական ֆակուլտետի դեկան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնի նվագախմբի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը
⦁ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ/փոփ երաժշտության ամբիոնի վարիչ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը,
⦁ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, երաժշտագետ Աննա Ասատրյանը,
⦁ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը,
⦁ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:
Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը կիրականացվի Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում երկու փուլով ՝մայիսի 11-ին և 13-ին, ժամը 17:00:
 Գալա համերգն ու մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 15-ին, ժամը՝ 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: 
Մուտքն ազատ է: