Միրզոյանական մրցույթի Ժյուրիի կազմը
Հայտն է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթի Ժյուրիի կազմը.
▪️ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, Միրզոյանական մրցույթի ժյուրիի նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյան
▪️ ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյան
▪️ ՀՀ արվեստի վաստակվոր գործիչ, Երևանի մշակույթի պատվավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Վոկալ տեսական ֆակուլտետի դեկան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնի նվագախմբի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Ռուբեն Ասատրյան
▪️ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյան
▪️ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ/փոփ երաժշտության ամբիոնի վարիչ, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյան
▪️ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, երաժշտագետ Աննա Ասատրյան
▪️ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյան: