Նորություններ

Առաջին անգամ լավագույն ստեղծագործություները կհրատարակվեն

Միրզոյանական մրցույթի պատմության մեջ առաջին անգամ մասնակիցների լավագույն ստեղծագործությունները կհրատարակվեն: Սա, առհասարակ, պատանեկան կոմպոզիտորական մրցույթների շրջանում բացառիկ իրադարձություն է, քանի որ հրաշալի հնարավորություն է լինելու պատանի ստեղծագործողներին ունենալու հրատարակված ժողովածու, որը նաև տեղ կգտնի Երևանի արվեստի և երաժշտական դպրոցների գրադարաններում:
Պատանեկան, մասնավորապես՝ ստեղծագորածական մրցույթներում չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել հոգեբանական գործոնին դրանով իսկ նվազագույնի հասցնելով մասնակիցների մրցույթի առաջացրած հավանական սթրեսային վիճակները: Որևէ դեպքում, որևէ մրցույթի հիմքում չի կարող չլինել երեխայի շահը, նրա տաղանդի ու հոգեբանության արժևորումը, հակառակ դեպքում դրանք դառնում են նախագծեր սեփական տեսլականն առաջ մղելու և «միավորներ» շահելու համար՝ երկրորդ պլանում թողնելով այն մեծ աշխատանքը, որ կատարել են մասնակիցն ու իր ուսուցիչը ողջ տարվա ընթացքում: