Նորություններ

Ուսուցչի աշխատանքի արժևորում

Միրզոյանական մրցույթի հիմքում նաև մասնակիցների ուսուցիչների խրախուսումն է, քաջ գիտակցելով, որ երեխաների ստեղծագործելու ցանկության ավելացումը, նրանց մոտ հետաքրքիր ստեղծագործական առանձնահատկությունների ձևավորումը, առհասարակ, մշակութային դաստիարակությունը մեծամասամբ կախված է հենց ուսուցիչներից, այն մարդկանցից, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում նպաստելու մասնակիցների ստեղծագործական կատարելագործմանը:

Հիմնադրման պահից սկսած՝ հաղթող մասնակիցների ուսուցիչները ստացել են դրամական պարգևներ, իսկ նախորդ տարվանից սկսած՝ ավելացել է նաև երկրորդ և երրորդ հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչների պարգևատրումը:

Այս տարի երկու տարիքային խմբերի մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչների պարգևատրման ֆոնդը կազմում է շուրջ 600 000 ՀՀ դրամ:

I հորիզոնական զբաղեցրած մասնակցի ուսուցչի հոնորար – 120 000 ՀՀ դրամ
II հորիզոնական զբաղեցրած մասնակցի ուսուցչի հոնորար – 100 000 ՀՀ դրամ
III հորիզանական զբաղեցրած մասնակցի ուսուցչի հոնորար – 80 000 ՀՀ դրամ

Էդվարդ Միրզոյանը հենց ինքը հրաշալի ուսուցիչ էր, ուսուցչի իսկական տեսակ, ով իր ավանդն ունեցավ շատ ու շատ անվանի կոմպոզիտորների ստեղծագործական կյանքի ձևավորման գործում:

Պետք է շարունակել գնահատել և արժևորել ուսուցչի կատարած աշխատանքը: