Երեխայի հոգեբանությունը՝ առաջին տեղում
Միրզոյանական մրցույթն այն եզակի նախագծերից է, որտեղ բոլոր մասնակիցները խրախուսվում են՝ ստանալով նվերներ, պատվոգրեր, անվանի գործիչների վարպետության դասերին մասնակիցը լինելու հնարավորություններ, մարզային համերգային շրջագայություններ, վերջին շրջանում՝ նաև պրոֆեսիոնալ ձայնագրություններ : Բացի այդ, մրցույթն իր գոյության ընթացքում երբեք չի ունեցել մասնակցության վճար: Ավելին, ավանդույթի համաձայն՝ առաջին հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներն հենց իրենք են արժանացել դրամական պարգևների: Այս տարի նաև ավելացել է ժողովածուի հրատարակումը, որտեղ կընդգրկվեն մասնակիցների լավագույն ստեղծագործությունները:
Ու սա դեռ ամենը չէ…
Երեխայի հոգեբանությունը՝ առաջին տեղում: